Նիդեռլանդներում ձերբակալել են հարբած «Բորիս Ջոնսոնին»
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է:
Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա ուկրաինական վարորդական իրավունք է, որը տրվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Փաստաթուղթը պարունակում էր քաղաքական գործչի լուսանկարը, ինչպես նաև նրա իրական բնակության վայրն ու ծննդյան ամսաթիվը: Փաստաթղթի ժամկետն ավարտվում է 3000 թվականին։