Քաղաքացին կասկածվում է 90-ամյա մոր դաժան սպանության մեջ
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 90-ամյա կնոջ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա դուստրը: Հանցագործությունը, ըստ դատախազության, կատարվել է ապրիլի 29-ին՝ Ռասպլետին փողոցի բնակարաններից մեկում։
Թոշակառուի մարմինը հայտնաբերվել է մայիսի 1-ի առավոտյան, քրեագետները կնոջ որովայնի շրջանում դանակի 15 հարված են հաշվել։
Վերջինը, ով տեսել է տարեց կնոջը, նրա դուստրն է եղել, իրավապահները նրան բերման են ենթարկել դաժան սպանության կասկածանքով։
Թե քանի տարեկան է նա և որն է եղել սպանության դրդապատճառը, չի հաղորդվում, փոխանցում է Shantnews.am-ը։