ՌԴ-ին ագրեսոր ճանաչող ՄԱԿ-ի բանաձևին կողմ է քվեարկել նաև ՀՀ-ն
Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը ցանկացել է բանաձևից հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, սակայն փաստաթուղթն ընդունվել է 122 կողմ ձայներով։
Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։ Բանաձեւին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ ձեռնպահ են մնացել։