Պատանի ձյուդոիստներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթում
Վրաստանի Գորի քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել է ձյուդոյի պատանիների հավաքականը: Այս մասին գրում է armsport.am-ը:
50 կգ քաշային կարգում հանդես եկող, Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Հայկ Դարբինյանը / մարզիչ Աշոտ Դարբինյան/, գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:
55կգ քաշային կարգում հանդես եկող, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Լյովա Սրապյանը /մարզիչ Նարեկ Սուքիասյան/, գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: