Փարիզում թալանել են Bulgari խանութը
Փարիզում օրը ցերեկով կողոպտվել է տեղի էլիտար ոսկերչական խանութը. ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:
Bulgari խանութը նախկինում ևս ենթարկվել է զինված կողոպտիչների հարձակումներին. երկու տարի առաջ խանութից 10 միլիոն եվրոյի (8,77 միլիոն ֆունտ ստեռլինգ) արժողությամբ զարդեր են գողացել:
Նշվում է, որ այդ ժամանակ հանցագործներից մեկը ոտքի հատվածում վիրավորում էր ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցից, իսկ ավելի ուշ՝ դատապարտվել։