Ոստիկանը 33 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել է
Նյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ:
«Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն կողմ, վեգետատիվ վիճակում մնաց մինչև շաբաթ գիշեր իր մահը»,- ասվում է գրառման մեջ։
Հարձակման ժամանակ Փաթերսոնը 27 տարեկան էր, որից վեցը ծառայել է ոստիկանությունում՝ վաստակելով յոթ գովասանագիր մասնագիտական նվաճումների համար։ Արդեն հիվանդանոցում նրան տրվել է հետախույզի կոչում։