Մեքսիկայում զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 18 մարդ Է մահացել
Մեքսիկայում տուրիստական ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 18 մարդ Է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում հայտնել է Մեքսիկայի Նայարիտ նահանգի դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով ևս 33 մարդ վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել ապրիլի 29-ի երեկոյան Տեպիկ նահանգի մայրաքաղաքն ու Պուերտո Վալարտա քաղաքը միացնող մայրուղու վրա:
Նշվում է, որ ավտոբուսը Գվադալախարա քաղաքից ուղևորվել է Կոմպոստելա մունիցիպալիտետի Ռինկոն դե Գուայաբիտոս քաղաք:
«Փորձագետները դեպքի վայրում հայտնաբերել են 18 մահացած մարդու դի, այդ թվում՝ 7 տղամարդ և 11 կին», - հայտնել են դատախազությունից։