Ամուսինները սպանել են իրենց փոքրիկ դստերը
ՌԴ ոստիկանության աշխատակիցներն ու Քննչական կոմիտեն բացահայտել են Դոնի Ռոստովում ութ ամսական երեխայի սպանությունը. MediaHub-ի փոխանցմամբ՝ հայտնում է vesti.ru-ն:
Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 23-ամյա մի կին դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ անհայտ անձինք առևանգել են իր փոքրիկ դստերը։
Բնակարանը զննելիս, որտեղ կինն ապրում է 33-ամյա ամուսնու հետ, իրավապահները հայտնաբերել են երեխայի դիակի մնացորդները։
Ըստ հաղորդագրության՝ նրանք մահացու վիրավորել են իրենց դստերը, փորձել են ազատվել դիակից և առևանգման մասին պատմություն հորինել։