Մարկինյոսը կմնա ՊՍԺ-ում
ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մարկինյոսի հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել այս հարցում, մոտ ապագայում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում անցկացրել է 28 հանդիպում, փոխանցում է ArmSport.am-ը։