ՊՍԺ-ն պարտվեց Փարիզում
Ֆրանսիական Լիգա-1-ի 33-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 1:3 հաշվով պարտվեց «Լորյանին»:
15-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: 5 րոպե անց Հակիմին հեռացվեց խաղադաշտից: 29-րդ րոպեին Կիլիան Մբապպեն հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին կեսի վերջում հյուրերը ևս մեկ անգամ առաջ անցան հաշվի մեջ, իսկ 89-րդ րոպեին խփեցին նաև 3-րդ գոլը:
Այս խաղից առաջ ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 75 միավորով ու 8 միավոր է առաջ «Մարսելից»: