Կարեն Խաչանովը հաղթեց Մադրիդի մրցաշարի 3-րդ շրջանում
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց Մադրիդի մրցաշարի 3-րդ շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի տղամարդկանց մրցաշարի 3-րդ շրջանում Խաչանովի մրցակիցը իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտն էր: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 4:6, 6:3 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից: