Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ԱԻՊԾ տվյալները
Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքում։
Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:
Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։
Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։