Միշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ (տեսանյութ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բարսելոնայում լեգենդար ռոք երաժիշտ Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ՝ անակնկալի բերելով Սփինգսթենի երկրպագուներին:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, տիկին Օբաման բեմ է բարձրացել Սփինգսթենի կնոջ՝ Պատի Շիալֆայի և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կնոջ՝ Քեյթ Քեփշոուի հետ:
Պարբերականը մանրամասնում է, որ նախկին առաջին տիկինը բեմում դափ է նվագել Glory Days հիթի կատարման ժամանակ:
«Դա վերջին բանն էր, որ ինչ-որ մեկը ակնկալում էր՝ տեսնել Միշելին այնտեղ: Ինչպիսի անակնկալ: Բազում տաղանդներով կին. ամբոխը խելագարվեց», - տպավորություններով կիսվել է երկրպագուներից մեկը։
Օբամաները տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են Սփրինգսթինի և նրա կնոջ հետ: