Բռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Հայաստանի կանանց բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Լուսինե Գևորգյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության կանանց 48 կգ քաշային կարգում Գևորգյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Միհաելա Բադեսշուին: Հայ բռնցքամարտիկը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ապահովվել է առնվազն 10 մեդալ, քանի որ հայ մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչներ: