ԱՄՆ-ում խնջույքի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով տուժել է 30 մարդ
Ավելի քան 30 մարդ տուժել է ԱՄՆ Կոլամբուս քաղաքում, որտեղ տանիքը փլուզվել է ուսանողական երեկույթի ժամանակ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է տեղական NBC4 հեռուստաընկերությունը։
Տասնչորս տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, ևս 20-ին օգնություն է ցուցաբերվել տեղում։
«Փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեծ թվով ուսանողներ խնջույքի ժամանակ կանգնած են եղել տանիքին»,- հայտնել է հեռուստաալիքը:
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։