Kazakhstan Chess Cup․ Շանթ Սարգսյանը 2-րդ տեղն է զբաղեցրել
Հայաստանցի շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր ու կիսել 1-2-րդ տեղերը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորագրությունից։
Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հայաստանից մասնակցել է նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել 6.5 միավոր: