Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աքչադաղի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 11,07 կմ խորության վրա: