Երևան, 29.Սեպտեմբեր.2024, 00:00 |
«Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե... Տարօրինակ բան չկա, Մայր Աթոռ ենք այցելում, եկ... Հրդեհ՝ Երևանի թիվ 185 դպրոցում Իշխանության հետ միավորվելու բան չկա. գոնե էսօ... Հայ քրիստոնյա եմ և պաշտում եմ հայ եկեղեցին. Ռ... Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Բագրատ սրբազանն ինքն է որոշել չմասնակցել. որև... Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից... Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանութ... Ոչ մի սրացում էլ չկա. գործարար Սամվել Կարապետ... «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյա... Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեց... Դուշմանություն են արել, պետությունը պետք է օգ... Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպանը կանգառ են ուն...

30 տարի անց Արցախը կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ «Օղակ» գործողության ժամանակ․ հայտարարություն

Արցախի ԱԳՆ հայտարարությունը «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ

«Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։

Մասնավորապես, 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմաական գործողություն։

1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով։

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեց, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:

Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական և բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։

Արդյունքում այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կրկնվում և անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները հնչեցնում են նույն մտքերը՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից։ Ինչպես և 30 տարի առաջ, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում։ Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության հիմնարար կետերից մեկը։

Այն փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, և որը հետագայում համակարգված և հետևողականորեն իրականացվել է այդ երկրի բոլոր իշխանությունների կողմից:

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, հանցավոր «Օղակ» գործողության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և կրկին հորդորում ենք միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Համոզված ենք, որ այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին համոզելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարկադրելը կատարել իրենց միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները։ Առանց այդ ամենի ցանկացած հղում միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին անհիմն է»։

 

Այս թեմայով

«Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե... Տարօրինակ բան չկա, Մայր Աթոռ ենք այցելում, եկ... Հրդեհ՝ Երևանի թիվ 185 դպրոցում Իշխանության հետ միավորվելու բան չկա. գոնե էսօ... Հայ քրիստոնյա եմ և պաշտում եմ հայ եկեղեցին. Ռ... Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Բագրատ սրբազանն ինքն է որոշել չմասնակցել. որև... Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից... Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանութ... Ոչ մի սրացում էլ չկա. գործարար Սամվել Կարապետ... «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյա... Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեց... Դուշմանություն են արել, պետությունը պետք է օգ... Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպանը կանգառ են ուն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan