Հնդկաստանում ինը մարդ Է զոհվել անհայտ գազի արտահոսքի պատճառով
Առնվազն 9 մարդ Է զոհվել, 11-ը գտնվում են հիվանդանոցում Հնդկաստանի Փենջաբ նահանգում գազի արտահոսքի հետ կապված միջադեպից հետո, հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Որոշակիորեն, խոսքը գազի արտահոսքի մասին է։ Դեպքի վայրում է գտնվում Տարերային աղետներին արձագանքման ազգային ծառայության խումբը, որը տարհանում է մարդկանց և իրականացնում փրկարարական գործողություն: Այս միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է, 11-ը՝ հիվանդացել»,- հնդկական հեռուստաալիքների եթերում ասել է Լուդհիանա քաղաքի ոստիկանության կոմիսար Մանդիփ Սինգհ Սիդհուն։
Արտահոսքի աղբյուրը և գազի տեսակը դեռ պետք է պարզվեն, հավելել են ոստիկանությունում:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ գազի արտահոսքը տեղի է ունեցել խիտ բնակեցված շրջանում, առաջնային խնդիրը եղել է մարդկանց տարհանումն այն վայրից, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: