Մեսսին Բարսայից առաջարկ ստանալու դեպքում կընդունի այն
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է All About Argentina-ն Twitter-ում՝ ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի առաջարկին և ստանալուն պես` կընդունի այն։
Միևնույն ժամանակ, կապտանռնագույնները դեռ պետք է Լա Լիգայի հետ հաստատեն հաջորդ մրցաշրջանի տնտեսական ծրագիրը, որը կներառի աշխատավարձերի և տրանսֆերների արժեքը: Ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար այս գումարը չպետք է գերազանցի 200 միլիոն եվրոն։ «Բարսելոնան» մի քանի օր առաջ արդեն ներկայացրել է իր ֆինանսական ծրագիրը Լա Լիգային։ Եթե այս պլանը չհաստատվի, կատալոնացիները կներկայացնեն ևս մեկը, քանի դեռ այն չի հաստատվել։ Հենց դա տեղի ունենա, ակումբը պաշտոնական առաջարկ կուղարկի Մեսսիին։
Միաժամանակ պնդում են, որ Մեսսիի համար աշխատավարձը նշանակություն չի ունենա, քանի որ նա ցանկանում է կրկին խաղալ «Բարսելոնայում»։
Եթե, ամեն դեպքում, Լա Լիգան որոշ պատճառներից ելնելով մերժի կատալոնացիներին, ապաՄեսսին կդիտարկի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, որն ավարտվում է այս ամառ: Ընդ որում, հարձակվողը, որը հուլիսին կդառնա 36 տարեկան, հետաքրքրված չէ Սաուդյան Արաբիա տեղափոխությամբ, որտեղ իրեն պատրաստ են ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել:
Այս պահին ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, փոխանցում է ArmSport.am-ը։