Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս
Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային սահմանամերձ հատվածներում: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է ռազմական ագրեսիա:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ու ստիպել Ալիեւին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը. նշել է Բրյունո Ռըտայոն ու արձանագրել, որ Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ փակելով գազի մուտքը: