Կարդում ես ու մտածում․ Աստված իմ, աշխարհում մեր կիսապաշտպանությունից մեծ խնդիր չկա․ Կլոպ
Յուրգեն Կլոպը չի պատրաստվում լսել «Լիվերպուլի» քննադատներին, որոնք իրենց կարծիքը գրում են սոցիալական ցանցերում։
«Լավ է, որ մենք ինքներս ենք որոշումներ կայացնում, և թույլ չենք տալիս սոցցանցերում գրողներին դա անել, թեև մենք միայն լսում ենք դրանք։
Եթե մտնես սոցիալական ցանցեր և կարդաս, թե այնտեղ ինչ են գրում, կմտածես․ «Աստված իմ, աշխարհում չկա ավելի մեծ խնդիր, քան «Լիվերպուլի» կիսապաշտպանությունը»: Ես սա հասկանում եմ 100%-ով։
Վերջին խաղի ավարտին ինչ-որ մեկն ինձ ցույց տվեց, թե ինչ են գրում մեր կազմի մասին Ինստագրամում։ Քչերն էին ցանկանում խաղադաշտում տեսնել Քերթիս Ջոնսին, ինչպես նաև՝ Կոդի Գակպոյին։ Իսկ երբ տեսան, որ Մատիպը խաղալու է, գրեցին, որ կնախընտրեին մեկ այլ խաղ դիտել։ Եվ սրանք այն մարդիկ են, որոնց մենք սովորաբար դուր ենք գալիս։
Ես հասկանում եմ, որ այս մրցաշրջանը նյարդայնացնում է մարդկանց։ Մենք մեզ նման չենք եղել մրցաշրջանի մեծ մասում, բայց դեռ պետք է ողջամիտ որոշումներ կայացնել և խուճապի չմատնվել՝ գոռալով. «Վերջ, այս խաղացողն այլևս չի խաղա»: Ամեն ինչ այդպես չէ։
Ինչ էլ որ անենք այս ամառ, դա բավարար չի լինի սոցիալական ցանցերի մարդկանց համար: Այսպիսով, մենք պետք է որոշումներ կայացնենք՝ հիմնվելով մեր իմացածի վրա: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք։
Մեր թիմը հսկայական ներուժ ունի, բայց այս տարի չկարողացանք իրացնել այն։ Մենք կպահենք այն, կուժեղացնենք, նոր խաղացողներ կբերենք, կարծում եմ՝ կարելի է համատեղել»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Աղբյուր ArmSport.am