Բայդենը մայիսին կայցելի Պապուա Նոր Գվինեա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսին կայցելի Պապուա Նոր Գվինեա, որտեղ կհանդիպի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Պապուա Նոր Գվինեայի արտաքին գործերի նախարար Ջասթին Տկաչենկոյի հայտարարությանը։
Գործակալության տվյալներով՝ Բայդենը այցի ընթացքում կհանդիպի 18 առաջնորդների հետ՝ ակտիվացնելու դիվանագիտությունը տարածաշրջանում։