Վարչապետը Կիրանցում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Այն նախատեսված է 100 երեխայի համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 750 մլն դրամ։