Մարդիկ ասում են, որ մենք արդեն չեմպիոն ենք, սակայն Արսենալի հետ խաղը ոչ մի նշանակություն չունի․ Գվարդիոլա
Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն երաշխավորվել է Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը։
Օրեր առաջ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում հաղթել էր «Արսենալին» (4:1)։ «Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել և այժմ հետ է մնում «զինագործներից» երկու միավորով:
«Մարդիկ ասում են, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն չեմպիոն է՝ տեսնելով, թե ինչ եղավ «Արսենալի» կամ «Լիվերպուլի» հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք նույնը կանենք «Ֆուլհեմի» դեմ կիրակիկամ «Վեսթ Հեմի» և «Լիդսի» հետ սպասվող խաղերում։
Սա է ֆուտբոլի գաղտնիքը։ Մեկ ամիս առաջ չէի կարող պատկերացնել, որ «Արսենալը» միավորներ կկորցնի չորս խաղում անընդմեջ։ Դա պարզապես հնարավոր չէ: Բայց դա եղավ։
Պետք է ավելի շատ մտածենք մեր խաղի մասին։ Այդ ժամանակ մենք ավելի մոտ կլինենք տիտղոսին»,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերել Football Daily-ն։
Աղբյուր ArmSport.am