Էկվադորում սողանքի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով մարտի վերջին առնվազն 50 մարդ է զոհվել։ Երկրի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ զոհերի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Եվս 38 մարդ անհետ կորած է համարվում։ Ներկա պահին փլատակների տակ է առնվազն 57 տուն։
Սողանքը տեղի է ունեցել մարտի 27-ի գիշերը։ Կարմիր խաչի գնահատմամբ՝ ավերվել կամ վնասվել է 163 տուն։