Բայդենը մտադիր է այցելել ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա․ NBC
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դիտարկում է վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա այցելելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ այցը կարող է տեղի ունենալ հուլիսին։
NBC-ի աղբյուրները հայտնել են, որ այցը իր բնույթով միտված է լինելու ցույց տալ նախագահի դրական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Ենթադրվում է, որ այցի նպատակը լինելու է ոչ թե երկկողմ հանդիպումը, այլ մի քանի երկրների գագաթնաժողովը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել լուրերը։