Այսօր այն քաղաքացիների օրն է, ում թողել եք ադրբեջանական բանտերում․ «Որդիների կանչ»
Զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը իշխանությունների հռչակած «Քաղաքացու օրվա» վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել․
«Այսօր այն օրն է, որ հասկանան ոչ թե՝ ինչպիսին պիտի լինի քաղաքացին, այլ ինչպիսին չպիտի լինի քաղաքացին…
Այո, «շատ լավ օրինակ է» նիկոլը, բայց ոչ թե քաղաքացու, այլ հակաքաղաքացու։
Ու հետաքրքիր է՝ ո՞ր քաղաքացու օրն է․ այն, որ բառի բուն իմատով՝ թքում են այդ քաղաքացու վրա՞ ․․․
․․․ Այս օրը պետք է դարձնել իշխանության վրա թքելու և իրենց վրա խաչ քաշելու օր։
Այսօր այն քաղաքացիների օրն է, ում թողել եք ադրբեջանական բանտերում…»։