Դովեղ գյուղում Կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց
Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ գյուղում Կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց, շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են և կավարտվեն հաջորդ տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է շինաշխատանքներին:
Դպրոցը նախատեսված է 140 աշակերտի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն դրամ: