Ապրիլի 30-ին Երևանը ջազ կլսի. Տիգրան Ավինյան
Ջազի միջազգային օրը եկեք անցկացնենք միասին՝ 18։00-ից սկսած վայելելով աշխարհահռչակ ջազմենների երաժշտական ստեղծագործությունները։
Էրիկ Տրյուֆազի, Դաֆեր Յուսեֆի, «Պիանոֆորտե» համույթի, ինչպես նաև հայկական ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի և «Կատուներ» բենդի կատարումները լսելու ենք հրավիրում Գաֆեսճեան քանդակների պուրակ (Կասկադ համալիր)։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: