Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Ջուջևան գյուղում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Տավուշի մարզի Ջուջևան գյուղում:
«Չնախատեսված կանգառ ունեցա Ջուջևանում, որտեղ քաղաքացիները մասնակցում էին շաբաթօրյակին:
Պայմանավորվեցինք, որ կառավարության ֆինանսավորմամբ կբարեկարգվի գյուղի այգին, հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: