«Շնորհավոր «քաղաքացու» օրդ, հա՛յ»․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարիք չի տեսնում կետ առ կետ անդրադառնալու, իր ձևակերպմամբ, այսօրվա զավեշտին։ Փոխարենը նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում ամփոփված է վերջին հինգ տարին։
«Կարիք չկա կետ առ կետ անդրադառնալու Նիկոլի այսօրվա հերթական զավեշտին։
Մեկ րոպե տեւողությամբ այս տեսանյութի մեջ ամփոփված են նրա հնգամյա կառավարման հիմնական «ձեռքբերումները»։
Շնորհավոր «քաղաքացու» օրդ, հա՛յ», - գրել է նա։