Դիրքերից տուն վերադարձող հավաքի մասնակիցները փակել են ճանապարհը. (տեսանյութ). «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է․
Քիչ առաջ տեղեկություն և տեսանյութ ստացանք, որ այսօր վարժական հավաքի մասնակիցներին դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ: Սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրեն բնակավայրեր։ Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին։
Վարդենիսի բնակիչներից մեկը, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ դիրքերից տուն վերադարձող հավաքի մասնակիցներին տրանսպորտ չեն տրամադրում, որ հասնեն տուն:
Նշենք, որ բանակից էլ մեզ հայտնեցին, որ ավտոբուսն ուշացել է: