Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչմանը
Ինձ համար պատիվ էր այս շաբաթ ժամանակ անցկացնել Գլենդելի ամերիկահայ համայնքի հետ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքն ու դադարեցնի Ադրբեջանի ֆինանսավորումը։ Բաքուն պետք է պատժամիջոցի ենթարկվի, ոչ թե պարգևատրվի իր ռազմական հանցագործությունների համար»,- հավելել է Շիֆը։