Վուչիչը հայտնվել է հանրության առաջ՝ հիվանդության պատճառով հոսպիտալացման մասին հաղորդումներից հետո
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդության մասին հաղորդումներից հետո ժամանել է Սոկոբանյա քաղաք և մասնակցել կամրջի բացման արարողությանը՝ ելույթ ունենալու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Սերբական հեռուստաալիքներն ուղիղ եթերում հեռարձակել են, թե ինչպես է Վուչիչը շփվում տեղացիների հետ։ Դրանից հետո նա այցելել է տեղի ցուցահանդես, սակայն չի մեկնաբանել իր հոսպիտալացման մասին հրապարակումները։
Սերբիայի ղեկավարի հոսպիտալացման մասին տեղեկությունը հայտնվել է ապրիլի 28-ի առավոտյան։ Տեղական մի քանի լրատվամիջոցներ հերքել են այդ լուրը՝ ասելով, թե այն տարածել է ընդդիմությունը։ Ավելի ուշ լուրը հերքել է նաև Վուչիչը։