19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված
Ոստիկանության Ամասիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 27-ին ձերբակալել և ոստիկանության Ամասիայի բաժին են տեղափոխել 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։