Վարչապետը Տավուշ գյուղում ծանոթացել է խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Տավուշ գյուղ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջի գրառումից ու կից հրապարակված տեսանյութից։
«Այցելեցի Բերդ խոշորացված համայնքի Տավուշ գյուղ, որտեղ ծանոթացա խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են 2022 թվականին:
Ծրագրի ընդանուր արժեքը կազմել է ավելի քան 73 մլն դրամ, որից 55 մլն դրամը սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա:
Փաշինյանին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Տավուշի մարզպետը և այլք։
Փաշինյանն այնտեղ հանդիպել է տեղի պաշտոնյաներին, գյուղի բնակիչներին։
«2 տարի է՝ 10 կմ ջրագիծն արած է, բայց ջուր չկա»,- խոսակցության ընթացքում ասաց բնակիչներից մեկը։ Ի պատասխան կառավարության ղեկավարը զարմանք արտահայտեց. «Էդ ի՞նչ պատմություն է, այսքան ծախսը արել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։