Կոլումբիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 184 ուղևոր տեղափոխող օդանավի շարժիչը բռնկվում երկնքում (տեսանյութ)
Կոլումբիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ուղևորատար օդանավի շարժիչը բռնկվում երկնքում: Արտակարգ պատահարից հետո օդաչուն ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան և չնախատեսված վայրէջք կատարել:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, բռնկման պատճառը եղել է շարժիչներից մեկի մեջ մտած թռչունը:
Միջադեպը տեղի է ունեցել Avianca ավիաընկերության AV9377 օդանավում՝ Սան Անդրես կղզուց Բոգոտա թռիչքի ժամանակ:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 184 ուղևոր: Նրանցից որևէ մեկը չի տուժել: