Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի նոր ծածկաթուղթը
Հարցերին նախպատրաստվելը, որոնք կարող են տրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ասուլիսներին, միանգամայն նորմալ է։ Լրագրողները նախապես ընտրված են, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«Լրիվ նորմալ է, որ նախագահը տեղեկացված է լրագրողների ու թեմաների մասին»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիերը։
Նա հայտարարել է, որ Սպիտակ տունը նախապես կոնկրետ հարցեր չի ունեցել, և մամուլի ծառայության աշխատանքն է լրագրողական հետաքրքրությունը գեներացնել և կանխատեսել, թե ինչ հարցերով կարող են դիմել նախագահին։ Նրանց, ում խոսքը տրվել է, մամուլի ծառայությունը նախապես ընտրել է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, այդ թվում՝ ովքեր երկար ժամանակ հնարավորություն չեն ունեցել դիմելու Բայդենին։
Los Angeles Times-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Սպիտակ տան մամուլի ծառայությանը չի փոխանցել Բայդենի ճեպազրույցի համար նախատեսված հարցը, որի համառոտագրությունը լրագրողները նկատել են պետության ղեկավարի ծածկաթղթի վրա։