Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Գոռ Մ.-ին, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: