Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)։
Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: