ԱՀ ԱԳ նախարարը բրազիլացի լրագրողներին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։
Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն շրջափակված Արցախի մասին աշխարհին իրազեկելու գործում։