Քննարկվել են պետության ներքին անվտանգության խնդիրներ
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Հանդիպում-քննարկմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՀՀ վարչապետի օգնականը։
Քննարկվել են Ներքին գործերի նախարարությանը վերաբերող օրենսդրական, ինչպես և կրթական ոլորտին առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև պետության ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան քայլերը։