Ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ
Ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթ է հայտարարվել՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Մրցույթի շնորհիվ կարժևորվի աշխարհահռչակ կոմպոզիտորի հավիտենական գործը՝ նպաստելով նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։
Մրցույթը վերաբերում է ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոնների, բեմադրությունների կազմակերպում և այլն, այնպես էլ նորարարական մոտեցումներ ենթադրող ամենատարբեր ծրագրերին։
Մասնակիցներին ստեղծագործական ազատություն ընձեռնող մրցույթը նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանման ևս մեկ քայլ է։