Թուրքիայի Իզմիրում էլիտար բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել
Թուրքիայի Իզմիր քաղաքի էլիտար բնակելի համալիրում անհայտ պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել են նահանգի նահանգապետի գրասենյակից։
Ուրբաթ գիշեր հրդեհը պատել է արևմտյան Իզմիրի Ենիկալե շրջանում գտնվող տունը։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից վեցը ածխաթթու գազ են շնչել։
Իզմիրի նահանգապետ Սելիմ Կոշգերը հեռուստաալիքին ասել է, որ զոհեր չկան, սակայն տան մի մուտքն ամբողջությամբ այրվել է։
Մարման աշխատանքներին մասնակցել է անտառային պահակախմբի 25 մարտական հաշվարկ, Անկարայից ու Այդինից ուղղաթիռներ։
Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերը հայտնել է, որ հրդեհը հիմնականում մարվել է, սակայն շենքի փայտե երեսպատումը դժվարացրել է մարումը: