Բուսկետսը կարող է մնալ Բարսայում․ նրան մտափոխել է Մեսսիի և Ալբայի հետ ունեցած զրույցը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը թիմակիցներին հայտնել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ Բուսկետսի վրա ազդել է ընթրիքի ժամանակ Լիոնել Մեսսիի ու Ժորդի Ալբայի հետ ունեցած զրույցը։ Արգենտինացու հնարավոր վերադարձը «Բարսելոնա» ստիպել է կիսապաշտպանին վերանայել իր որոշումը։
Հաղորդվում է, որ «բլաուգրանայի» ղեկավարությունը կիսապաշտպանին մեկ տարով պայմանագիր է առաջարկել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նոր համաձայնագրով խաղացողի աշխատավարձը զգալիորեն ցածր կլինի գործողից։
34-ամյա ֆուտբոլիստը իր ողջ կարիերայի ընթացքում խաղում է կապտանռնագույնների կազմում՝ 2008 թվականից, փոխանցում է Armsport.am-ը։