Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է. թուրքագետ
Թուրքիան համարում է, որ Սիրիայում տեղի ունեցողը Սիրիայի ներքին խնդիրը չէ, այլ արտաքին խնդիրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նոյեմբեր ամիսը հագեցած էր Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Կարող ենք ակնհայտորեն պնդել, որ Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է: Այն խաղադրույքները, որոնք արեց Թուրքիան Մերձավորարևելյան քաղաքականության մեջ, ձախողվել է:
Անուշ Հովհաննիսյանի խոսքով' Ցեղասպանության 100-ամյակը, դրա համար էլ հնչեց Դավութօղլուի հայտարարությունը: Այս հայտարարությունը կարելի է կապել երկու երևույթների հետ. Ալիևը պետք է Անկարա մեկներ, երկրորդ' պետք է վերսկսվեին ԵՄ-Թուրքիա բանակցությունները: Ադրբեջանը կարող է Թուրքիային վաճառել ավելի թանկ գնով գազ, քան վաճառում է այսօր: