Հունաստանում մայիսի 21-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ
Skai հեռուստաալիքը մանրամասնել է, որ մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 38 կուսակցություն, 10 կուսակցությունների կոալիցիա և 2 անկախ թեկնածու։
Ներկայացված դիմումների թիվը չորս տարի առաջվա համեմատ կրկնակի է, այն ժամանակ ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 24 կուսակցություն և կոալիցիա։
Մայիսի 21-ի ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել նաև երկրի աջ ծայրահեղական ուժերը: