Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները ներկա են եղել «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Իզաբելլա Յայլյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը ներկա են «Ուրարտու» - «Շիրակ» ֆուտբոլային հանդիպմանը։ Այս մասին հայտնել է «Ուրարտու» ակումբը։
Խաղի առաջին հարվածը կատարել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը։