Տարիներ հետո այս իշխանությանը բոլորը հիշատակելու են «զիջող իշխանություն». Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Այսօր գործընթացներ են տեղի ունենում, որոնք ոչ մի տրամաբանություն չունեն: Միակ բացատրությունը զիջելու տրամաբանությունն է, որպեսզի ավելի հաճոյանանք թուրք-ադրբեջանական տանդեմին ու նրանց հետ օր առաջ խաղաղության օրակարգ ձևավորենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նրա խոսքով՝ տարիներ հետո այս իշխանությանը բոլորը հիշատակելու են զիջող իշխանություն:
«Իշխանությունը խոսքեր է ասում, իսկ գործողությունները միայն զիջում են: Սա էլ զիջենք, նա էլ տանք, միայն թե պատերազմ չլինի»,-ասաց Թարվերդյանը:
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում գործընթացները շատ արագ են ընթանում, և ոչ մեկ չգիտի, թե ինչ կլինի վաղը:
«Գերտերությունները՝ հանձնինս Եվրամիության, ցանկացած փոքր պետության ստիպում են ընտրություն կատարել: Սա չափազանց վտանգավոր է հայերիս համար, քանի որ մենք ցանցային ազգ ենք և տարածված ենք ամբողջ աշխարհում: Այստեղ իմ ակնկալիքը հետևյալն է՝ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են խորհրդանշական օրերին, հուսանք, որ պարտության արձանագրումը, որը ներկայացվում է հանրությանը խաղաղության պայմանագրի տեսքով, գոնե չի ստորագրվի մայիսի ութին»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։